Վանի Թագավորության Կազավորումն ու Հզորացումը:                 Արգիշտի I

Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք.ա. 830-ական թվականներին նկատելի են մի քանի հիմանական կենտրոններ, որոնց շուրջ համախբված են համաշխարհային և համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները: Դրանցից ամենամեծը Սյունիքում և հարակից շրջաններում տարածվող Էթիունի երկրի համադաշնությունն էր: Դա փաստորեն Հայկազունիների Այրարատյան թագավորությունն էր՝ իր համադաշնությամբ:

Լեռնաշխարհի հյուսիսարևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում՝ Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը:

Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թթ. Տուշպա մայրաքաղաքն է հիմադրում Սարդուրի I-ը: Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…» տիտղոսաշարով:

Ասորեստանյան աղբյուներում թագավորությունը կոչվում է ՈՒրարտու, իսկ տեղական արձանագրություններում ՝Նաիրի և Բիայնիլի: Այն կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Սարդուրի I-ը ասորոստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ՝ Ք.ա. 833թ., Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վան լճի ավազանում , այլև Հայկական Տավրոսից հարավ՝Տիգրիսի վերին հովտում:

Իշպուինի Գահակալությունը: Ք.ա. մոտ 825-810թթ-ին Տուշպա-Վանի տիրակալ է դառնում Սարդուրի I-ի որդի Իշպուինի արքան: Իշպուինի գահակալման սկզբնական շրջանում ստեղծվեց տեղական սեպագրերը, ապա կրոնական բարեփոխումը՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով, կատարվել է նրա գահակալույան 2-րդ շրջանում: Դրանով է պայմանավորված , որ դիցարանի արձանագրումը «Խալդյան դարպասի» վրա, որին հետագայում մեր ժողովուդը կոչեց «Մհերի դուռ», կատարվել է երկուսի անունով: Իշպուինի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշծարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների: Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք.ա. 820-ական թթ. Վերջին՝ ՈՒրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի- Մուսասիր երկիրը: Իշպուինին այնուհետև արշավանքներ ձեռնարկեց դեպի Արածանիի ակունքների և Արաքսի վերին հոսանքի շրջանները, ռազմերթեր կատարեց դեպի Սյունիք, Արաքսի հովտով դեպի արևելք, ինպես նաև Պարսուա երկիրը:

Թագավորության հզորացումը Մենուայի գահակալության շրջանում: Մենուայի միանձնյա կառավարման շրջանում Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ «Մենուայի ջրանցքի» կառուցումը, որն օգտագործվում է մինչև օրս:

Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը: Այս տարածքի նվաճումից հետո էլ հիմնվում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին:

Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Կումենու և Ասորեստան: Մեկ այլ արշավանք է իրականացնում Ալզի երկրի ուղղությամբ և իր հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնակն հատվածի լեռնացքները:

Արևմտյան ուղղությամբ Մենուայի բանակն անգամ դուս է գալիս Արևմտյան Եփրատի բնագիծ՝ սպառնալով անդրեփատյան պետություններին: Դրանցից Մելիտեայի արքան խուսափում է առճակատումից՝ պարտավորվելով Մենուային վճարել հարկեր:

Ք.ա. IX դարի վերջին մերձուրմյան ավազանում ձեռք են բերվում ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցող տարածքներ: Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը:

Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու համար Վանի թագավորության առաջխաղացումը Ք.ա. 791թ., ավարտվում են անհաջողությամբ: Մենուան հատուկ ուշադրություն դարձրեց ռազմական շինարարությունը: Հիմնվում են մի քանի ամրոցներ:

Այսպիսով Մենուայի հաղթաշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ, իսկ հյուսիսյաին շրջանների իշխանությունները, թեպետ չեն մտնում Վանի տերության մեջ, բայց, ընդունելով նրա գերիշխանությունը, հարակատու են դառնում: Մենուան առաջին մարտավարական հաղթանականերն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության ՝Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածում գերտերություն:

Արգիշտի I: Արգիշտի I-ի գահակալության տարիներին Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին: Նրա գահակալության հենց երկրորդ տարին խիստ հագեցած էր արտաքին ձեռնարկումներով: Նախ նա կատարում է ռազմավարական անհրաժեշտությամբ պայմանավովա կարևոր արշավանք դեպի Դիաուծի, ապա Էթիունյան միության և հարևան մի քանի երկրների դեմ: Այնուհետև Արգիշտին հասնում է Կարսի սարահարթ, որից հետո արշավում Զաբախա(Ջավախք):

Ք.ա. 784թ-ին Արգիշտի I-ի հյուսիսային արշավանքները շարունակվում են: Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը գրավում Էթիունյան միության մաս կազմող Վեդուրի-Էթիունի երկրամասը Սևանա լճի ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ: Իր թագավորության 4-րդ տարում Արգիշտին խոշոր արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիայի տարածք:

Ք.ա. 782թ-ին Վանի զորքերը նախ գրավում են Էթիունյան միության մաս կազմող Կեխունի «ծովային գավառը» Սևանա լճի ավազանի հյուսիսում, ապա շարունակում հաղթարշավը դեպի Ալիշտու՝Աղստևի հովիտ: Արգիշտին Ք.ա. 781թ-ին ոչ միայն պարտության մատնեց ասորեստանյան զորքերին, այլև շարունակեց հարձակումը դեպի հարավ՝Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց:

Այպիսով՝ Ք.ա. 786-781 թթ. Արգիշտի I-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը: Դրանից հետո ևս շարունակվեցին Արգիշտի I-ի հաղթարշավները: Մասնավորապես Ուրմիո լճից հարավ տեղի ունեցան ռազմական բախումներ,իսկ Ք.ա. 781-778թթ. Ընդդեմ Ասորեստանի տեղի ունեցավ հաղթական պատերազմ:

Ք.ա. 779թ. Արգիշտին մի հեռավոր արշավանքից հետո հասնում է Հյուսիասյին ծովակի ավազանը: Հայոց մեծ տիրակալ Արգիշտի I-ի օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների՝ վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի:

Արգիշտի I-ի տերության և ազդեցության ոլորտների աշխարհագրությունը:Արգիշտի I-ի բուն թագավորությունը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջվախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:

Արգիշտի I-ի հեռավոր արշավանքներից ամենանշանավորը թերևս Բաբելոնյայի նվաճումն էր: Վանի թագավորության ՝ Առաջավոր Ասիայի հզորագույն տերություն դառնալը փաստագրված է նաև նրա գլխավոր մրցակից Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարի խոստովանության մեջ, համաձայն որի՝ հայոց մեծ տիրակալի « անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են»…

Նրա անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ է գտնվել Հյուսիսային Կովկասից, որը ներկայումս պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Համանման սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայից, Օսիայից և Թռեղքից: Հնագիտական փաստերը վկայում են Արգիշտի I-ի ՝ մինչև Հյուսիսային Կովկաս տարածված ռազմաքաղաքական ազդեցության ոլորտի մասին:

SEVENTY THOUSAND ASSYRIANS William Saroyan

I hadn’t had a haircut in forty days and forty nights, and I was beginning to look like
several violinists out of work. You know the look: genius gone to pot, and ready to join
the Communist Party. We barbarians from Asia Minor are hairy people: when we need a haircut, we need a haircut. It was so bad, I had outgrown my only hat. (I am writing a
very serious story, perhaps one of the most serious I shall ever write. That is why I am
being flippant. Readers of Sherwood Anderson will begin to understand what I am saying after a while; they will know that my laughter is rather sad.) I was a young man in need of a haircut, so I went down to Third Street (San Francisco), to the Barber College, for a fifteen-cent haircut.

Յոթանասուն հազար ասորի. Վիլյամ Սարոյան
Արդեն քառասուն օր ու գիշեր մազերիս մկրատ չէր դիպել, և ես սկսել էի նմանվել անգործ ջութակահարի։ Մենք` փոքրասիացի բարբարոսներս, մազոտ ժողովուրդ ենք, ու եթե մեր մտքով անցնում է վարսավիրի դուռը գնալ, ուրեմն, դրա կարիքը իսկապես կա։ Բանը բանից անցել էր, և ունեցած միակ գլխարկս փոքր էր գալիս գլխիս։ (Ես լուրջ պատմվածք եմ գրում, գուցե ամենալուրջը, որ երբևիցե գրելու եմ։ Ահա թե ինչու խոսքս կարծես թե անլուրջ է։ Ով Շերվուրդ Անդերսոն կարդացել է, քիչ հետո կհասկանա, թե ինչ եմ ուզում ասել, կհամոզվի, որ ծիծաղիս մեջ թախիծ էլ կա): Ահավասիկ, մի երիտասարդ, որն ուրիշ ճար չուներ, մազերը պիտի կտրեր, այնպես որ գնացի Երրորդ փողոց (Սան Ֆրանցիսկոյում է այդ փողոցը), ուր վարսավիրների ուսումնարանում մազ կտրելը տասնհինգ սենթ արժե։

Ողջույն …

սե

Բարև .. : Ես Թորոսյան Սամվելն եմ , սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրի – Ավագ դպրոց վարժարանում : Նորեկ եմ բայց արեն հասցրել եմ սիրել իմ նոր դպրոցը ու ունեմ շատ նոր ընկերներ : Սիրում եմ ֆուտբոլ խաղալ . և ինքս արդեն մի քանի տարի է զբաղվում եմ ֆուտբոլով : Սիրում եմ իմ նոր դպրոցը, քանի որ ամենինչ մեդիա է և ունես շատ հնարավորություններ … :